
Մար Արիներ (մար եզդիներ)
«Արի»-արև
«Արի»-ներ- Ար(արև) Աստծո զավակներ(արևորդի)
Պատմությունից հայտնի է, որ Մերձավոր Արևելքի երկրներում «արի» կոչվելը համարվում էր մեծարանք: Հերոդոտոսի վկայությամբ մեդիացիները(մարեր) պարծենում էին իրենց արիական ծագումով այսինքն, մեդիացիները «արիներ» ասելով նկատի ունէին այն հնագույն ցեղին կամ էթնոսին, որի հետնորդներն էին համարում իրենց և որի փառքի մասին պատկերացումները նրանց մոտ գալիս էր հնուց:Մովսես Խորենացին Տիգրանի և Աժդահակի ավանդազրույցում նշում է, թե մարաց Աժդահակ թագավորին մեծարում էին անվանելով «արյաց արքա» (այսինքն, «արիների արքա»): Ինչպես նաև մարաց Դարեհ թագավորին անվանում էին արևորդի,հայտնի է Ալեքսանդր Մակեդոնացու և Արևորդի Դարեհ հակամարտությունը: Նման հիշատակումներ կան նաև այլ հայ պատմիչների մոտ:
Եզդիները կամ նրանց նախնիները «արի» անվանումով սկզբում հասկացել են «Ար աստծո զավակ», իսկ նրանց հետ առնչվող էթնոսները եզդիներին անվանել են «արի» մարդիկ դեռ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերից: Այլ խոսքով «արի» անվանումը եզդիների համար ազգության նախնական անվանումն է, որը շարունակվում է նաև ներկայումս:
«Արի» բառը հնարավոր է ստուգաբանել մի քանի տարբերակներով (նկատենք նաև, որ սանսկրիտով «ար» կամ «արի» նշանակում է «սուրբ»: Նույն կերպ, «արև» բառն էլ նշանակում է «Արի»` (Ար աստծո) տեղ: Այսինքն «արև» անունը ծագել է «Ար» անունից: Ստացվում է, որ եզդիները մինչև այսօր էլ պաշտում են Ար Աստծուն,այսինք արևին: Եզդիները համարվում են «արևորդի»-ներ:
Եզդիները՝ իրենց անմիջական նախնիներից` արիներից(մարերից) ժառանգել են ոչ միայն նրանց բնօրրանը, մարդաբանական տիպը, այլև լեզվամտածողության հիմնական տարրերը, որը անմիջական ժառանգորդ համարվելու պարտադիր պայմաններից մեկն է: «Արի» հասկացության և արիականության էության պարզաբանման համար անհրաժեշտ են բազմակողմանի և երկարատև խորը ուսումնասիրություններ: Իսկ լեզվամտածողությունը՝ այդ հատկանիշների հենասյուներից մեկն է:
Հերոդոտոսի հիշատակումն այն մասին, որ մեդիացիներն(մարերը) իրենց հայտարարելով արիներ, ակնկալում էին մյուս էթնոսների կողմից արժանանալ հատուկ պատկառանքի, վկայում է, որ նրանք, ինչպես նաև Հերոդոտոսը, վստահ էին ու բնական էին համարում արիների նկատմամբ նման վերաբերմունքը: Արիական սկզբունքներն առկա լինելով բոլոր կրոններում, հաճախ իրենց հետքերն են թողել առանձին խորհրդանիշների մեջ: Նրանք ազդել են նույնիսկ քրիստոնեության ու իսլամի կրոնական շինությունների ճարտարապետության վրա:
Առասպելներից դուրս, արիականությունն իրեն շատ անգամ է բացահայտել համարյա բոլոր դարաշրջաններում՝ առանձին պատմական դեմքերի կերպարներում, հերոսների վարվելակերպում, հատկապես ազնվականների ու ասպետության միջավայրում, ազգերի նահապետական նիստ ու կացում և այլն:Նշեմ,որ Խ.Աբովյանե եզդիների մասին այսպես է արտահայտվել,-Եդիներին կարելի է համարել Մերձավոր արևելքի ասպետներ,բառիս լայն իմաստով:
XIX-XX դարերում Մերձավոր Արևելքում կատարած պեղումների արդյունքները մեծ տպավորություն թողեցին ժամանակի գիտական ու քաղաքական մտքի վրա: Եւ նորից, Հերոդոտոսից 2500 տարի հետո, որոշ ազգերի մտավորության ու քաղաքական առանձին շերտերի ներկայացուցիչների շրջանում գլուխ բարձրացրեց և տարածում գտավ «արի» կոչվելու և դրանով այլոց նկատմամբ գերազանցություն ստանալու ազգային ամբիցիաները բավարարելու մարմանջը:
Այդ տեսակետից՝ «արի» հասկացությանը մեծ վնաս հասցրեց գերմանա-իտալական ֆաշիզմը, որի գործիչների ծայրահեղականությունը և որդեգրած ոչ արիական մեթոդներն առիթ տվեցին անարիներին, օգտագործելով ընձեռած հնարավորությունները, նրանց նկատմամբ ձևավորված հակակրանքն ու ժամանակի առաջացած բարենպաստ պայմանները, բացահայտ պայքար մղել առհասարակ արիականության դեմ:
Եթե հնադարում պայքարը գնում էր արիների բնօրրանի տարածքներն ու քաղաքները աստիճանաբար գրավելու և բնակիչներին ոչնչացնելու կամ էթնիկական ձուլման ուղղությամբ, ապա հետագայում, այդ գործընթացը մեծամասամբ իրագործվելուց հետո, պայքարն ուղղվեց նրանց նախկին փառքի դեմ՝ մարդկանց գիտակցության մեջ նրանց նկատմամբ ակնածալի հիշողությունը ջնջելու, պատմության մեջ նրանց դերը նսեմացնելու և արարման հեղինակությունը յուրացնելու ուղղությամբՍկսած 19-րդ դարից, երբ ինչպես պեղումների արդյունքների, այնպես էլ պատմական փաստերի ու հնագույն ավանդազրույցների գիտական վերլուծությունների շնորհիվ սկսեց ձևավորվել արիների նկատմամբ առարկայական պատկերացումները, զուգահեռաբար հորինվեցին բազմաթիվ վարկածներ ու տեսություններ, ինչպես արիականության էության նենգափոխումների, այնպես էլ նրանց բնօրրանի տեղավայրի վերաբերյալ ապակողմնորոշման նպատակներով:
Առաջին նման վարկածներից մեկը Միտանի պետությունը հնդկական համարելն էր: Հիմնականում բերվում էր այն հիմնավորումը, որ աքքադական ու խեթական որոշ սեպագրերում հանդիպող հարիական աստվածների անունները հնչում էին (կամ կարդացվել էին) հնդկական աստվածների անուններին նման՝ Միտաշշիլ-Միթրա, Ուրվանշիլ-Վարունա, Նասրայամա, Ինդրա և այլն:Դա սխալի,դրա համար էլ որոշ մարդիկ ենթադրում են թե եզդիների հայրենիքը գտնվել է Հնդկաստանում,ինչը սխալ վարկած է:
Թենգիզ Ուզոյան