Եզիդիզմի թյուրընկալումներից շարիաթ եւ մերօրյա ցեղասպանություն
Սաշիկ Սուլթանյան
Եզիդիզմը,որպես եզդի ժողովրդի պաշտամունքային ուղղություն,հանդես է գալիս 12-րդ դարից ՝ որպես հիմնադիր ունենալով ՇեԽ Ադի Իբն Մուսաֆիրին/1073-1163 /:[1]Լինելով պատմական անձ ՝ ՇեԽ Ադին եզիդիզմում հանդես է գալիս նաևորպես մարգարե ՝ Սուլթան Եզիդի, Տաուսե Մալակի հետ կազմելով աստվածային եռյակը: Սակայն եզիդիզմին բնորոշ պաշտամունքային մի շարք էլեմենենտների հիշատակումներ տանում են մ.թ.ա 3րդ հազարամյակ ՝ երևան բերելով եզիդիզմի արմատների հնագույն լինելու փաստը : Եզիդիզմին բնորոշ պաշտամունքային տարրեր հայտնի են դեռևս հնագույն Աքքադից եւ Բաբելոնից,[2]որտեղ տաճարներում զոհեր էին մատուցվում հանուն Տամմուզա և Շամշա աստվածների, որոնք,ըստ երևույթին, եզիդիզմում համապատասխանում են Տաուսե Մալակ-ին եւ Շամս-ին:
Եզիդիզմի մասին խոսելիս պետք է որպես գաղափարական հիմնասյուն դիտարկել այն հանգամանքը,որ եզիդիզմը երբեք չի տարածվել պարտադրման միջոցով ,և ,լինելով պետականություն չունեցող ժողովրդի կրոն,չնայած այլադավանների կողմից գործադրվող ճնշումներին, ցայսօր պահպանվել է: Եզդիականությունը դուալիստական կրոն չէ:Նրա մեջ գոյություն չունի չար աստծած ,չար հրեշտակ,:Ըստ եզդիական փիլիսոփայության չարը դրսևորվում է միայն մարդու գործողությունների միջոցով: Գործողություններում չարը հնարավորինս քիչ արտահայտելու համար պետք է.
1.Ցուցաբերել հարգանք բոլորի նկատմամբ:
2.Լինել համբերատար:
3.Խուսափել եսասիրությունից,փառատենչությունից:
4.Հետևել Սուրբ գրքերում տեղ գտած դոգմաներին:[3]
Եզդիական կրոնական փիլիսոփայությունը բարությունը,Աստվածային ճշմարտությունը տեսնում է լույսի մեջ :Դա է պատճառը,որ եզիդիզմի հետևորդն իր օրը սկսում է արևածագի դիմավորումով Աստծուն ուղղված աղոթքով:Այս հանգամանքը մի շարք հեղինակների գործերում,ինչպես նաև արմատական իսլամիստների շրջանում դարձել է թյուրընկալման առիթ.նրանք ոչ իրավացիորեն եզիդիզմին վերագրում են սատանայաշտական/դիվապաշտական/ բնույթ:Հարկ է նշել ,որ ըստ եզդիական կրոնական փիլիսոփայության արևը լույսի, ջերմության աղբյուր է,և առանց դրա աշխարհը կպատվեր խավարով, կյանք գոյությունն անհանարին կլիներ: Այն հանգամանքը,որ եզդիները իրենց առավոտյան աղոթքը հղում են արևին խոնարհվելով,բնավ էլ հիմք չի կարող հանդիսանալ այն գաղափարի համար,որ վերջիններս երկրպագում են ոչ թե Աստծուն ,այլ նրա ստեղծածին ՝ արևին:
Նույն սկզբունքով օրինակ առկա է նաև իսլամում.մուսուլմանները նամազ կատարելիս խոնարհվում են մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքայի ուղղությամբ,բայց դա չի նշանակում ,որ նրանք պաշտում են ոչ թե Ալլահին այլ ՝ Մեքքան:
Աստված,ով եզդիների մոտ անվանվում է Խոդե,իր գործունեությունը կատարում է յոթ այլ հրեշտակների օգնությամբ:Դրանցից մեկը ՝ Տաուսե Մալակը/Տատուս հրեշտակ/ ,կանգնած է Աստծո եւ մյուս 6 հրեշտակների[4] միջև:Տավուս հրեշտակի կերպարն է հենց,որ դարձել է թյուրընկալման հենակետ ,եւ հենց դրա վրա է հիմնված ռադիկալ իսլամիստների այն ոչ ճշմարտացի վարկածը,ըստ որի եզդիները սատանայապաշտ են,և Տաուսե Մալակը հենց ինքը սատանան է:Որպես առանցք ,նրանք ,ստուգաբանելով Տաուսե Մալակ անվանումը, թարգմանում են այն որպես չար հրեշտակ ,Մինչդեռ Տավուսի բառը ինքնին ունի հետեւյալ ստուգաբանությունը
Մյուս հանգամանքը,որ առաջացնում է թյուրընկալում ,Տավուսե Մալակի անուններից մեկի ՝ Ազազել անվանումն է,որը, ըստ հիպոթեզների, սատանայի անվանումներից է :Մինչդեռ Ազազելը-ի արմատը հենց ազիզ ezîz,/պարսկերենում ՝عزیز[5] /թանկագին բառն է:
Հաջորդ թյուրընկալման առիթը Տաուսե Մալակի դրախտում Աստծո ՝մարդուն երկրպագելու հրամանին չենթարկվելն է,որը մուսուլմանները համարում են անհնազանդություն Աստծո հանդեպ:Պետք է նշել,որ Տաուսե Մալակը չխոնարհվեց մարդու առաջ,որովհետև մինչև մարդու ստեղծումը Աստված բոլոր հրեշտակներին պատվիրել է խոնարհվել միայն իր առջև:
Տավուսե Մալակը եզդիդիզմում հաճախ հանդես է գալիս սիրամարգի պատկերի տեսքով:Այս հանգամանքը հաճախ դառնում է թյուրընկալումների առիթ:Պնդումը,որը սիրամարգը չարի ուժի խորհրդանիշն է ,պարզամիտ սխալ է և չի համապատասխանում իրականությանը:Սիրամարգի կերպարը հանդիպում են նաև այլ կրոններում և հավատալիքներում : :Հին Եգիպտոսում սիրամարգը Հելոպոլիս քաղաքի սիմվոլն էր ,որտեղ և գտնվում էր արևի տաճարը:Հնդկական առասպելաբանության մեջ սիրամարգի բացված պոչը ,նմանեցվում աստղային երկնքի ,հինդուիզմի պարտադիր ատրիբուտներից է :Այն խորհրդանշում է հնդկական պոեզիայի երաժշտության իմաստության աստվածուհի Սարավաստին:Իսլամում, սիրամարգը/ պոչը /մերթ խորհրդանշում է անձնավորված տիեզերք,մերթ հանդիսանում է լիալուսնի եւ արևի խորհրդանիշը: Վաղ քրիստոնեական հավատալիքում նույնպես սիրամարգը սրբագույն խորհրդանիշ էր ,և նրա բացված պոչը նմանեցնում էին լուսապսակի եւ արևի, վերջինս էլ համարվում էր անմահության, գեղեցկության եւ հավերժ ապրող հոգու խորհրդանիշ:Բեթխեհեմի այն շինության պատին,որտեղ ծնվել էր Քրիստոսը նույնպես պատկերված է եղել սիրամարգ:[6]
Մուսուլմանների ապրելակերպը կանոնանակարգող կոթող հանդիսացող Շարիաթում այլադավանի եւ անհավատի/գյավուր/ սահմազատող գիծը հստակ գծված չէ, ինչն էլ թույլ է տալիս մուսուլմաններին եզդիներին համարել սատանայապաշտներ կամ անհավատներ:Ըստ շարիաթի անհավատ է համարվում Աստծուն ՝ Ալլահին չպաշտող,Մուհամեդին եւ իսլամական ծեսերն ու արարողությունները մերժող մարդը ,կամ մարդկանց խումբը:[7]Թերևս պետականության գոյությունն էլ է առիթ դարձել շարիաթում որոշակի կանոնակարգում մտցնել քրիստոնյանների եւ հուդայականների հարցում:Ըստ Շարիաթի քրիստոնյաները եւ հուդայականները այլադավան են,ոչ թե անհավատ ,քանի,որ միաստված են և ունեն կրոնը ներառող գրվածքներ/Սուրբ Գիրք/: Միչդեռ եզդիներնը նույնպես ունեն կրոնական գրային կոթող հանդիսացող Սուրբ գրքեր:Դեռեւս 1853 թվականին Լեյարդը իր <<Discoveries Ninveh and Babilon>> աշխատության մեջ հիշատակում երկու Սուրբ գրքերի ՝ Քթեբա Ջալվա-ի եւ Մասավա Ռաշի գոյությունը:Ըստ որոշ տեղեկությունների գոյություն են ունեցել նաեւ այլ Սուրբ գրքեր ,որոնք այրվել ,ոչնչացվել են հարձակումների ժամանակ:
Ըստ Շարիաթի անհավատները/կամ գյավուները/պետք է պատժվեն սրբազան պատերազմով ՝ ջիհադով:
Հենց այս թյուրընկալումների համակարգված շղթան է,որ պատուհաս է դարձել Իրաքի եզդիների համար,ովքեր Իրաքում լինելով ազգային/կրոնական փոքրամասնություն անընդմեջ ենթարկվում կոտորածների եւ զանգվածային սպանդների:Իրաքի սահմանադարությունը,հիմնված լինելով հենց Շարիաթի վրա ,ավելի է սահմանափակում եզդիների իրավունքները ՝ բացառելով գոյատեւելու բոլոր պայմանները իրենց իսկ պատմական բնօրրանում:
Ըստ եզդիների ,իրենք պատմության մեջ 72 անգամ ենթարկվել են կոտորածների:RoJ պարբերականի 1998թվականի համարում ,խոսելով եզդիների մասին,հեղինակը նշում է վերջիններիս կոտորածի 69 դեպք,որոնք բազմաթիվ անգամ գիտական շրջանակներում բնութագրվել էն ցեղասպանություն /genocide/ եզրույթով: Միլիոնավոր եզդիներ սպանվել,որդեգրվել,կրոնափոխ են արվել հարձակումների շրջանում::Քաղաքական իրավիճակի պատճառով ոչ միապետության,ոչ էլ 1958թվականից Իրաքի հանրապետության օրոք եզդիների կարողացան հանգիստ եւ առանց հալածանքների բնակություն հաստատել աայստեղ:
Երկու ծայրեղական գաղափարախոսությունների շուրջ առաջացած խմբավորումները Իրաքի փոքրամասնությունների համար դարձել էին պատուհաս: Առաջինը ռադիկալ իսլամիստներն էին,երկրորդը ծահյրահեղական իսլամիստները:Վերջինները ծրագրերի իրականացման հիմնական ճանապարհ էր ընտրել թալանը եւ զանգվածային սպանդը:
Արմատական իսլամիստները Իրաքում կտրուկ աճեցին վերջին 15 տարիներին:Նրանց արմատները հասնում են Եգիպտոսի Մուսուլման եղբայրներ և Սաուդյան Արաբիայի Վահաբիական խմբավորումներ:Ծայրահեղական իսլամիստները 1960-ականներին արդեն իշխող էին Իրաքում,և եզդիները՝ որպես փոքրամասնություն, զոհ էին գնում խտրական քաղաքականության,որովհետև մուսուլման մուսուլման չէին,եւ համարվում էին ոչ թե այլադավաններ , որոնց նկատմամբ հալածանքները քիչ թե շատ մեղմ էին,այլ անհավատներ,աստվածամերժներ: Այս հալածանքները արտահաայտվում են երկու ձեւով:
1.Եզդիները Իրաքում չեն ընդունվում որպես Էթնիկ խումբ :Նրանք պատժվում էին սպանությամբ[8] , ըստ Շարիաթի օրենքի:
2.Նրանք փորձում էին փոխել եզդիների էթնիկ և կրոնական պատկանելիությունը :Այս նպատակի հիմար նրանք եզդիներին պարտադրում էին իրենց կրոնական ծեսերն ու արարողությունները:
Ամենամեծ հալածանքը եզդիների նկատմամբ կատարվեց Սադամ Հուսեինի վարչակարգի օրոք:1969 թվականին եզդիաբնակ բոլոր գյուղերը ենթարկվեցին հիմնատահատակ ավերման:Քրդական վերածնունդի ավարտից հետո /1975/ ավերվեցին բոլոր եզդիանական գյուղերը՝ եզդի մնացած բնակչությանը հավաքելով 12 գյուղերում:Ավերվեցին Բերավա ,Զորանա ,Գերի,Մաջնունիա,Ճամե Ջիֆրա,Խդրե Մանդո ,եւ եզդիական այլ 232 գյուղեր:Ավերվեցին նաև եզդիական գյուղերի մեկ քառորդը ,այդ թվում Սինջարի կենտրոն Ջեբալը:Իրաքյան վարչակարգը Մոսուլից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շեխան քաղաքի բարեբեր վայրերը բնակեցրեց արաբներով ՝ եզդիներին տարհանելով այդտեղից: 1978 թվականին Իրաքի հեղափոխական խորհրդի նախագահը ստորագրեց «Համար 358»անունը կրող հրամագիրը,համաձայն որի Շեխանում գտնվող եզդիական տարածքները պիտի տրվեն արաբական ցեղերին:Հարավային Շեխանում գտնվող 9 գյուղերից տարհանվեց ամբողջ եզդի բնակչությունը ՝ ստիպելով վերաբնակվել Մահաթ կոչվող վայրում:Եզդիների համար ոչ այնքան խոչընդոտ էր տարածքի ոչ բարեբեր լինելը,ինչքան այդ տարածքներում արաբ բնակչության գոյությունը,որը ենթադրում էր ազգային ,կրոնական պատկանելիությամբ պատճառաբանված զանգվածային կոտորածներ:
Վերջին ամենաուժգինը հարվածը դեպի եզդիական համայնքը եղել է 2007 թվականին:
1.2007թվականին ապրիլի 22ին Մոսուլ քաղաքում 24 եզդիների գնդակահարությունը ,որը ուներ մեկ կրոնական դրդապատճառ:Այն կատարվել էր ոստիկանների անմիջական թողտվությամբ մի քանի զինված ահաբեկիչների կողմից:Ոստիկանները նախապես զննել էին այն վայրերը ,որտեղ պետք է տեղի ունենար սպանդը:Սպանվածներից ամենաերիտասարդը 10 տարեկան երեխա էր,10-ը մի ընտանիքից էին:Այս դեպքից 2 օր հետո Մոսուլում սպանվեցին 2 եզդի ևս՝ իրենց էթնիկ պատկանելիության համար:
2.2007թվականի ապրիլի 23-ին հակաեզդիական շարժման ակտիվիտները կենտրոնացան Մոսուլի համալսարանում:Տեղի 820 եզդի ուսանողները մի մասը սպանվեց,մի մասն էլ ստիպված եղավ թողնել ուսումը եւ տեղափոխվել փոքրիշատե ապահով վայրեր:
3.2007 թվականի ապրիլի 24-ին բողոքի ալիքը մեծ թափ առավ:Դուհոկի , Սուլեմանյայի եզդիները ստիպված էին թողնել իրենց աշխատանքները և մնալ գործազուրկ:Եզդի ուսանողների խումբը 2 շաբաթ անց նորից հարձակման ենթարկվեց Էրբիլում:
4.Ամենամեծ հարվածը եզդիներին 2007թվականին օգոստոսի 8ին էր:Հիմնահատակ Ավերվեց շուրջ 400 տուն: Հարձակումները առավել ուժգին էին Թել Եզիր ,Սիփա ,Շեյխ Խդր գյուղերում:Զոհ դարձավ 400 եզդի:Վիրավորվեցին 800-ը:
Ամփոփելով պետք է նշել,որ միայն կրոնական պատկանելիության համար ցայսօր Իրաքում սպանվել է ավելին քան 23 միլիոն եզդի:Այսօր էլ շարունակվում են ցեղասպանություն եզրույթի պայմաններին համապատասխանող գործողությունները ՝որպես հիմք ունենալով Շարիաթի նորմերի վրա հիմնված ,Իրաքյան սահմանադրության մեջ ամրագրված իսլամիստական կետերը:
От неправильного восприятия езидизма до нынешний геноцид
Сашик Султанян
Езидизм – религиозное направление езидского народа, родился в 12-ом веке, основателем которого считается историческая и религиозная личность Шейх Ади ибн Мусафар. Последователи Езидизма, при отсутствии государственности, постоянно подвергались преследованиям и массовым резням, которые много раз знатоками геноцида характеризовались термином геноцид. Основа неправильного понимания состоит в образе Таусэ Малака (Ангел Таус), который при исламистах не правильно считается дьявольским. Причиной этого не ясность между границей иноверных и неверующих в Шариате, что и является поводом считать последователей Езидизма неверующими (Кяфир) и подвергать им утвержденном в тем же самом Шариате казни – джихаду. До сих пор на основе религии в Ираке было убито 23 миллиона езидов, наиболее большие резни были в 2007 – ом году и продолжаются до сегодняшнего дня.
From wrong perception of Yezidism to Shariat and nowadays genocide
Sashik Sultanian
Roots of Yezidism, an worshipping religion of yezids, are going back to 12th century, being founded by historical and spiritual leader Sheykh Adi ibn Musafar. The followers of yezidism, who didn't have their own state, always were persuited and killed massively, which was described as a genocide by many specialists. The main reason of misunderstanding is a character of Tause Malak, who is considered to be evil among islamists. The reason is the disclarity between border of gentiles and disbelievers which is the occasion that the followers of yezdizm were called disbelievers(gyavur)and were deserved to the same punishment`punishment stated in ''Shariat''. Till today in the ground of religion in Iraq were killed 23 million yezidis,bigger massacres were in 2007 and today are going on.