Իրաքում եզդիների համայնքը վերացման վտանգի տակ է հայտնվել: Այսօր մի խումբ եզդիներ, ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:
«Վերջին տասը օրերին Իրաքի տարածքում ամեն օր մի քանի եզդիներ են սպանվում: Սիրիայի սահմանակից Ռաբիա քաղաքից արդեն ավելի քան 4000 եզդի է տեղահանվել եւ ոչ Իրաքի իշխանությունները ոչ էլ միջազգային կառույցները ուշադրություն չեն դարձնում այս խնդրին »,- ասաց Հայաստանի եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:
ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց հավաքված եզդիները պահանջում էին միջազգային կառույցներից միջոցներ ձեռնարկել Իրաքում եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու համար: Սաշիկ Սուլթանյանի խոսքով, վերջին օրերին արդեն 15 եզդի է սպանվել. «Տեղահանություններն ու զոհերն օրեցօր ավելանում են: Եթե միջազգային կառույցները միջոցներ չձեռնարկեն, սկսված գործողությունները ծայրահեղ ծանր հետեւանքներ կարող են ունենալ եզդիների համար: Իրաքի եզդիական համայնքը կարող է վերանալ, իսկ Իրաքը եզդիների բնօրրանն է, բնօրրանի վերացման դեպքում, եզդիների ոչնչացման տարբերակը առաջնային պլան է գալիս»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/15/460698/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից