Pages - Menu

Սա ցեղասպանության բացահայտ օրինակ է. Սաշիկ Սուլթանյան

Սա ցեղասպանության բացահայտ օրինակ է. Սաշիկ Սուլթանյան

Սա ցեղասպանության բացահայտ օրինակ է. Սաշիկ Սուլթանյան
13.05.2014 | 14:57
<<Յոթ եզդիների սպանությունը բնորոշում եմ որպես փոքր ջիհադ: Եթե հայտարարվում է կրոնական պատերազմ և իսլամիստ ծայրահեղականները անհավատ են անվանում եզդիներին, ապա գոյության կռիվ տալուց բացի այլ տարբերակ չի մնում>>,- այսօր <<Երկու երես>> մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք արտահայտեց <<Եզդիների ազգային կոմիտե>> ՀԿ փոխնախագահ՝ Սաշիկ Սուլթանյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Հյուսիսային Իրաքում իսլամիստների հարձակումների հետևանքով 7 եզդի է սպանվել: Այս անգամ հարձակման են ենթարկվել Իրաքի եզդիաբնակ՝ Շանգալ շրջանը, որը հանդիսանում է Իրաքի ամենամեծ եզդիաբնակ շրջանը: Այն անընդհատ հարձակման է ենթարկվում «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Ահաբեկչական գործողությունների էպիկենտրոնը Սիրիային սահմանակից՝ Ռաբիա քաղաքն է, որտեղից և ահաբեկչական գործողությունների հետևանքով մասսայական տեղահանության է ենթարկվել ավելի քան 4000 եզդի: Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, եզդիների հայրենիքում իրենց նկատմամբ իսլամիստների հարձակումը եզդիական խաղաղ բնակչության վրա պարբերաբար է կատարվում, որը պայմանավորված է տեղի իսլամիստների եզդիների նկատմամբ ունեցած մոլի վերաբերմունքով: Քանի որ այս տարածքները Իրաքի վիճելի գոտում են, այն չի պաշտպանվում իրաքյան բանակի կողմից՝ եզդիները ստիպված ինքնապաշտանական ջոկատներ են ձևավորում:
Սաշիկ Սուլթանյանի խոսքերով սպասվում է եզդիների արտագաղթի նոր ալիք. <<Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, սպասվում է եզդիների արտագաղթի նոր ալիք: Իսկ միջազգային հանրությունը կարծես թե ոչ մի ուշադրություն չի դարձնում այս փաստի վրա, որը ցեղասպանության բացահայտ օրինակ է: Անցած տարի ևս դիմել ենք մի շարք միջազգային մարմինների, բայց նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ կանխելու այդ երևույթը>>,- հավելեց նա:
Մանրամասները տեսանյութում

Տեսանյութ