Pages - Menu

Ի՞նչպես կարող են ազգային փոքրամասնությունները ազդել կոնֆլիկտի հանգուցալուծման վրա և շարժել կշեռքի նժարները:


Արցախյան կոնֆլիկտի էսկալացիայի պայմաններում առավել պակաս անդրադարձ է կատարվում ազգային փոքրամասնությունների գործոնին:
Նախ պետք է նշենք , որ ազգային փոքրամասնությունների գործոնը ինքին ոչինչ է ,եթե դրան անհրաժեշտ կողմից չմոտենանք, ազգային փոքրամասնությունները երկու կողմերում էլ կդիտարկվեն որպես հասարակ զինվոր եւ հասարակ զոհ:Բայց ՝
• Հայաստանը չունի էթնիկ խնդիր:Այստեղ հայերի նման մնացած ազգային փոքրամասնություններն էլ կռվում են և անհրաժեշտության դեպքում հերոսանում:/2 օրվա ընթացքում 5- եզդի զոհեր ու վիրավորներ ունենք /:
• Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիական համայնքը արդեն պատրաստակամություն է հայտնել ռազմաճակատում կռվելու ինչպես հայերի հետ միասին ,այնպես էլ առանձին ջոկատներով:Ինչը նշանակում է ,որ ոչ ոք չի կարող ասել , թե եզդիներին առաջին գծում ստիպողաբար են կանգնեցնում ,ինչը հակասում է միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված նորմերին:
• Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները կապեր ունեն նաեւ արտերկրի իրենց ազգակիցների հետ , ինչը նշանակում է , որ լոբինգի տեսակետից հայամետ ուժը մեծանում է:
Իսկ Ադրբեջանը
• Ունի ազգային փոքրամասնություններ, որոնք հանդիսանում են նաեւ տարածքի տեղաբնիկները :
• Ունի ազգային փոքրամասնություններ , որնք ապրում են կոմպակտ բնակավայրերում ,ատում են ալիեւյան ռեժիմին ու տասնյակ տարիներ արդեն խոսում են իրենց ինքնուրունության մասին
• Իր ազգային փոքրամասնություններին դիտավորյալ կերպով կանգնեցնում է առաջին գծում ,ինչը էթնիկ զտման փորձ է և միջազգային կանոնակարգերով համարվում է հանցագործություն ,թող ամպագոռգոռ չհնչի ,սակայն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն նաեւ «ցեղասպանություն» տերմինի մեջ է տեղավորվում:
• Ադրբեջանի պետականությունն ատող ազգային փոքրամասնությունները ճնշումների պատճառով ապրում են էթնիկ ադրբեջանցու դիմակի տակ :Ինչը նշանակում է , որ մեր դեմ կռվող ցանկացած ադրբեջանցի մեր աշխատանքի շնորհիվ կարող է բացահայտվել որպես թալիշ կամ թաթ:
Հ,Գ
Ազգային փոքրամասնությունները առաջին հայացքից պետության մնացյալ քաղաքացիների պես հասարակ կռվողներ են , սակայն լավ քաղաքականության շնորհիվ կարող են մեծ ռազմական կապիտալ դառնալ ու նույնիսկ,թող չափազանցություն չհնչի , հաղթանակի կողմ որոշել:

Տեսանյութ