Pages - Menu

Ո՞վ է իրականում Տաուսե Մալակը





 Եզդի ազգի մեկ այլ անվանումներից մեկն է<< Տաուսե Մալակի ժողովուրդ>>:
Տաուսե Մալակը,կամ ինչպես հաճախ անվանում են Թաուս հրեշտակ,եզիդիզմի՝եզդիների կրոնի մեջ ունի պաշտամունքային բնույթ եւ տեղ է գրավում եզդիզմի Աստվածայի եռյակում ՝Սուլթան Եզիդի, Շեյխ Ադդիյի/Շիխադի/ հետ:Սիրամարգը եզդիզմում համարվում է Տաուսի խորհրդանիշը:Այլ կրոններում նույնպես սիրամարգը մեծ տարածում ունի:Որոշ հետազոտողներ այն կապում են բաբելոնյան կուռքերից Таммузм-ի հետ,իսկ որոշները հակված են այն կապել հունական երջանկության եւ գեղեցկության Աստված «Teyws»,-ի հետ:Պարսկերենում արեւի մեկ այլ անվանում է Tеvus-ê Fеlеk-ը/Երկնային սիրամարգ/:Հին Եգիպտոսում սիրամարգը Гелиополиса քաղաքի սիմվոլն էր որտեղ եւ գտնվում էր արեւի տաճարը:Հնդկական առասպելաբանության մեջ սիրամարգի բացված պոչը ,նմանեցվելով աստղային երկնքին,հինդուիզմի պարտադիր ատրիբուտներից է եւ խորհրդանշում է հնդկական պոեզիայի երաժշտության իմաստության աստվածուհի Սաարավաստի-ին:Իսլամում սիրամարգը/ պոչը  /մերթ խորհրդանշում է  անձնավորված տիեզերք,մերթ հանդիսանում է լիալուսնի եւ արեւի խորհրդանիշը:Ըստ որոշ  աղբյուրների Taus-ը արաբերեն արաբերեն բառ է,որը նշանակում է գեղեցիկ:Առավել  համոզիչ է հետազոտողների այն խմբի համոզմոզմունքը ,որ Taus բառը հինիրանական բնույթ ունի եւ բաղկացած է երկու մասին Tav /Ta կամ  «Tî» ,որը նշանակում է արեւ,արեւի ճառագայթ եւ  «Ûs»,որը եղել է հին իրանական աստվածություններից մեկը:Նույն  «Tî»արմատը կարելի է տեսնել   եզդիական  օրացույցի ամենա տաք ՝ Tîrmeh՝/հունիս /  ամսվա մեջ:Վաղ քրիստոնեական հավատալիքում նույնպես սիրամարգը սրբագույն խորհրդանիշ էր եւ նրա բացված պոչը նմանեցնում էին լուսապսակի  եւ  արեւի,եւ վերջինս էլ համարվում էր անմահության գեղեցկության եւ հավերժ ապրող հոգու խորհրդանիշ:Բեթխեհեմի այն շինության պատին,որտեղ ծնվել էր Քրիստոսը նույնպես պատկերված է եղելլ սիրամարգ:
Ռուս մեծանուն գրող Պուշկինը իր <<Ուղեվորություն դեպի Էրզրում>> աշխատության մեջ նույնպես  խոսում է եզդիների մեկ Աստծուն պաշտելու մասին:Վերջինիս աշխատության մեջ ասվում է <<Ես լսել էի եզդիների սատանայապաշտ լինելու մասին,եւ հանդիպելով եզդիների առաջնորդին մեծ ցանկություն ունեի իմանալ նրանց մասին ճշմարտությունը:Նա ինձ  փաստերով բացատրեց ,որ իրենք հավատում են մեկ Աստծու եւ սատանայապաշտությունը իրենց մոտ ոչ հարգի ,արգելված երեւույթ է:Նրա պատասխանը ինձ հանգստացրեց,ես շատ ուրախացա որ եզդիները սատանայի առջեւ չեն խոնարհվում:
Ամփոփելով կարող ենք դատել,Եզիդիզմում Տաուսե Մալակի սիմվոլը՝ սիրամարգը իր գեղեցկության շնորհիվ տեղ է գտել նաեւ այլ կրոններում ՝համարվելով հավերժ ապպրող հոգու, դրախտի խորհրդանիշ: Ուստի սին են Եզիդիզմի գլխավոր կերպարներից մեկին՝ՏԱՈՒՍԵ Մալակակին դիվական համարող մեկնաբանությունները:
Սաշիկ Սուլթանյան

Տեսանյութ