Pages - Menu

«ԵԶԻՆԵՐ» և «ՔՐԴԵՐ» Խաչատուր Աբովյան


Фотография: «ԵԶԻՆԵՐ» և «ՔՐԴԵՐ»
Խաչատուր Աբովյան

Ազգապահպան կարևոր գործոնն է կրոնը և լեզուն:
Եզդիների և Քրդերի պատմությունը աշխարհում քիչ ուսումնասիրված պատմություններից է:Այն պատմաբանները ովքեր զբաղվել են,զբաղվում են նրանց պատմության ուսումնասիրությամբ բաժանվում են երկու մասի,մեծ մասը եզդիներին համարում է քրդական մի հատված,ովքեր պահպանել են քրդական հնագույն Եզիդիզմ կրոնը,իսկ մյուս մասն էլ եզդիներին համարում է առանձին էթնիկ խումբ,իսկ իմ կարցիքով ուշադրություն պիտի դարձնել հետևյալ փաստի վրա,որ քրդերն են առանձնացնել եզդիներից՝ ընդունելով մահմեդականություն:
Այսօր աշխարհում ապրում են տասնյակ միլիոնավոր եզդիներ եւ քրդեր, որոնք միշտ ծագումնաբանական ու հավատամքային խնդիրներ են ունենում: Հիմնական տեսակետներից մեկն այն է, որ նույն ծագումնաբանությամբ եզդիներն ու քրդերը տարաձայնությունների մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ միասնական այդ ժողովրդի մի մասը մահմեդական կրոնն ընդունեց, իսկ մի մասն էլ մնաց իր հին՝ արեւապաշտական հավատին: Մահմեդական մասը քրդացավ, իսկ արեւապաշտները շարունակեցին մնալ եզդի: Սակայն քրդական տեսակետ կա նաեւ, որ քրդերը մարերի հետնորդներն են,բայց մոռանում են,որ մարերը եղել են արևապաշտներ: Այսօր ոչ միայն Հայաստանում կամ Կովկասյան տարածաշրջանում, այլեւ Մերձավորարեւելյան տարածքում միլիոնավոր քրդեր եւ եզդիներ են բնակվում, որոնք միմյանց հետ առավել խիտ են բնակեցված հատկապես Իրաքում: Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի տարածքներում գերակշռում են քրդերը: Իսկ եթե քրդերը Միջագետքի տարածքում բնակված եզդիների մի մասն են, ապա ի՞նչ խնդիր են լուծում, երբ այդ տարածքում Քրդստան են ուզում ստեղծել: Այս դեպքում, Միջագետքյան այդ տարածքում առավել հասկանալի (գուցե նույնպես ոչ ընդունելի) կլիներ Եզդիստանի ստեղծումը, քան՝ Քրդստանի:
-Եզդի,թե քուրդ?
Այս է խնդիրը...
Ասեմ,որ այս խնդիրը նոր չի առաջացել:Այն առաջին անգամ ի հայտ է եկել XVII-րդ դարից հետո,երբ քրդերը ընդունեցին մահմեդականություն,իսկ եզդիները պահպանեցին իրենց հնագույն կրոնը,մինչև այսօր էլ այդ խնդիրը որևէ լուծում չի ստացել,գնալով ավելի է խճճվել և հասել իր գագաթնակետին:
Ցավալի փաստ է, եզդիները բաժանվել են երկու մասի՝ եզդիների և այսպես ասաց քուրդեզդիների(ազգությունը քուրդ,կրոնը եզդի):Դա էլ սեփական ժողովրդի պատմության իմացության պակասից է,մեծ մասը չգիտի,թե որտեղից են առաջացել,ովքեր են իրենց նախնիները և այլն:
Շատ օտարազգի մեծ մտածողներ,պատմաբաններ են անդրադարձել եզդիների և քրդերի խնդրին,բայց ուզում եմ առանձնացնել եզդիների մեծ բարեկամ ՝ Խաչատուր Ավետիքի Աբովյանին(15.10.1809-անհետացել 2.04.1848),գրող,մանկավարժ,բանագետ-ազգագրագետ,լուսավորիչ,հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր:Նա ուսումնասիրել է եզդիների և քրդերի պատմությունը և գրել երկու թանկարժեք աշխատոխթյուն ՝ «Քրդեր» և «Եզդիներ» վերնագրով:XIX-րդ դարի կեսին եզդինեի և քրդերի հարցը բուռն քննարկման շրջանում էր,Ռուսաստանի և Եվրոպայի պատմաբանները իմացության համար պարտական են Խ.Աբովյանին:
Երևի շատ քչերը գիտեն,որ Աբովյանը եղել է Հայաստանաբնակ եզդիների և քրդերի բարեկամը,շատ լավ իմացել է նրանց պատմությունը և ազատ շփվել է իրեց հետ ՝ առանց թարգմանիչի օգնության:
Երբ Աբովյանը սկսում է հավաքել եզդիներին և քրդերին վերաբերվող բոլոր փաստերը,նա շրջում է քրդաբնակ և եզդիաբնակ գյուղերով,գիշերում նրանց տանը,հավաքում ՝ փաստեր,գրի առնում պատմությունները ,երգերը:Նա այդ աշխատությունները գրելիս հիմք է հանդիսացել հետևյալ մարդկանց պատմած պատմությունները և վկայությունները ՝ եզդիների առաջնորդ Թամր աղա,Խոյի Ջաֆար խան,Սլեման աղայի որդիներ ՝ Իբրահիմ և Շամդին,հայ հոգևորական ՝ Ղազար Տեր-Ղևոնդյան,Բարսեղ արքեպիսկոպոս և ուրիշներ:
Տքնաջան աշխատելուց հետո նա գրում է «Քրդեր» և «Եզդիներ» աշխատությունները և 1848 հունվարին Թբիլիսիում լույս տեսնող «Кавказ» պարբերականում տպագրվում է «Քրդեր» պատմական աշխատությունը:Դրանից հետո նույն թվականի փետրվարին «Кавказ» պարբերականում լույս է տեսնում «Եզդիներ» հրաշալի աշխատությունը:
Ինչպես նշեցի Աբովյանը րի էր առնում նաև ազգային երգերը,հերոսների գովերգը ՝ ասքը,նա գրում էր հայերեն տառերով և թարգմանում էր գերմաներեն,Նրա գրած երգերը մինչև այսօր էլ երգում են:Հնում ինչ պատմական իրադարձություններ,որ տեղի են ունեցել ՝դրանց մասին երգեր են հյուսվել և հասել մինչև մեր օրերը:Այդ երգերը դարձել են պատմական աղբյուր,որից շատ բան ենք իմանում հնում կատարված պատմական իրադարձությունների մասին:Խ.Աբովյանը երգերը թարգմանում է գերմաներեն և ուղարկում Ֆ.Բոդենշտեդին,որն էլ 1865 թ. Բեռլինում տպագրում է «Հազար և մեկ օր Արևելքում» գրքում:Աբովյանը այդ երգերը թարգմանում է նաև հայերեն,սկզբում այդ գիրքը հայագետ Կարապետ Կոստանյանի արխիվում է պահվել,բայց այժմ այն գտնվում է Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում:
Առաջին տեղեկությունները եզդիների մասին հայ պատմագրության մեջ եղել են IV-րդ դարում,այստեղ եզդիները ներկայացվում են չար ոգու երկրպագողներ:Նրանք ապրում էին Բորբորիտոնիայում,ներկայիս Դիարբեքիրում,համարվում էին հեթանոսներ և աշտում էին արևին,ինչի համար էլ նրանց անվանում էին Արև որդիք(արևի զավակներ):

Ազգապահպան կարևոր գործոնն է կրոնը և լեզուն:
Եզդիների և Քրդերի պատմությունը աշխարհում քիչ ուսումնասիրված պատմություններից է:
Այն պատմաբանները ովքեր զբաղվել են,զբաղվում են նրանց պատմության ուսումնասիրությամբ բաժանվում են երկու մասի,մեծ մասը եզդիներին համարում է քրդական մի հատված,ովքեր պահպանել են քրդական հնագույն Եզիդիզմ կրոնը,իսկ մյուս մասն էլ եզդիներին համարում է առանձին էթնիկ խումբ,իսկ իմ կարցիքով ուշադրություն պիտի դարձնել հետևյալ փաստի վրա,որ քրդերն են առանձնացնել եզդիներից՝ ընդունելով մահմեդականություն:
Այսօր աշխարհում ապրում են տասնյակ միլիոնավոր եզդիներ եւ քրդեր, որոնք միշտ ծագումնաբանական ու հավատամքային խնդիրներ են ունենում: Հիմնական տեսակետներից մեկն այն է, որ նույն ծագումնաբանությամբ եզդիներն ու քրդերը տարաձայնությունների մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ միասնական այդ ժողովրդի մի մասը մահմեդական կրոնն ընդունեց, իսկ մի մասն էլ մնաց իր հին՝ արեւապաշտական հավատին: Մահմեդական մասը քրդացավ, իսկ արեւապաշտները շարունակեցին մնալ եզդի: Սակայն քրդական տեսակետ կա նաեւ, որ քրդերը մարերի հետնորդներն են,բայց մոռանում են,որ մարերը եղել են արևապաշտներ: Այսօր ոչ միայն Հայաստանում կամ Կովկասյան տարածաշրջանում, այլեւ Մերձավորարեւելյան տարածքում միլիոնավոր քրդեր եւ եզդիներ են բնակվում, որոնք միմյանց հետ առավել խիտ են բնակեցված հատկապես Իրաքում: Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի տարածքներում գերակշռում են քրդերը: Իսկ եթե քրդերը Միջագետքի տարածքում բնակված եզդիների մի մասն են, ապա ի՞նչ խնդիր են լուծում, երբ այդ տարածքում Քրդստան են ուզում ստեղծել: Այս դեպքում, Միջագետքյան այդ տարածքում առավել հասկանալի (գուցե նույնպես ոչ ընդունելի) կլիներ Եզդիստանի ստեղծումը, քան՝ Քրդստանի:
-Եզդի,թե քուրդ?
Այս է խնդիրը...
Ասեմ,որ այս խնդիրը նոր չի առաջացել:Այն առաջին անգամ ի հայտ է եկել XVII-րդ դարից հետո,երբ քրդերը ընդունեցին մահմեդականություն,իսկ եզդիները պահպանեցին իրենց հնագույն կրոնը,մինչև այսօր էլ այդ խնդիրը որևէ լուծում չի ստացել,գնալով ավելի է խճճվել և հասել իր գագաթնակետին:
Ցավալի փաստ է, եզդիները բաժանվել են երկու մասի՝ եզդիների և այսպես ասաց քուրդեզդիների(ազգությունը քուրդ,կրոնը եզդի):Դա էլ սեփական ժողովրդի պատմության իմացության պակասից է,մեծ մասը չգիտի,թե որտեղից են առաջացել,ովքեր են իրենց նախնիները և այլն:
Շատ օտարազգի մեծ մտածողներ,պատմաբաններ են անդրադարձել եզդիների և քրդերի խնդրին,բայց ուզում եմ առանձնացնել եզդիների մեծ բարեկամ ՝ Խաչատուր Ավետիքի Աբովյանին(15.10.1809-անհետացել 2.04.1848),գրող,մանկավարժ,բանագետ-ազգագրագետ,լուսավորիչ,հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր:Նա ուսումնասիրել է եզդիների և քրդերի պատմությունը և գրել երկու թանկարժեք աշխատոխթյուն ՝ «Քրդեր» և «Եզդիներ» վերնագրով:XIX-րդ դարի կեսին եզդինեի և քրդերի հարցը բուռն քննարկման շրջանում էր,Ռուսաստանի և Եվրոպայի պատմաբանները իմացության համար պարտական են Խ.Աբովյանին:
Երևի շատ քչերը գիտեն,որ Աբովյանը եղել է Հայաստանաբնակ եզդիների և քրդերի բարեկամը,շատ լավ իմացել է նրանց պատմությունը և ազատ շփվել է իրեց հետ ՝ առանց թարգմանիչի օգնության:
Երբ Աբովյանը սկսում է հավաքել եզդիներին և քրդերին վերաբերվող բոլոր փաստերը,նա շրջում է քրդաբնակ և եզդիաբնակ գյուղերով,գիշերում նրանց տանը,հավաքում ՝ փաստեր,գրի առնում պատմությունները ,երգերը:Նա այդ աշխատությունները գրելիս հիմք է հանդիսացել հետևյալ մարդկանց պատմած պատմությունները և վկայությունները ՝ եզդիների առաջնորդ Թամր աղա,Խոյի Ջաֆար խան,Սլեման աղայի որդիներ ՝ Իբրահիմ և Շամդին,հայ հոգևորական ՝ Ղազար Տեր-Ղևոնդյան,Բարսեղ արքեպիսկոպոս և ուրիշներ:
Տքնաջան աշխատելուց հետո նա գրում է «Քրդեր» և «Եզդիներ» աշխատությունները և 1848 հունվարին Թբիլիսիում լույս տեսնող «Кавказ» պարբերականում տպագրվում է «Քրդեր» պատմական աշխատությունը:Դրանից հետո նույն թվականի փետրվարին «Кавказ» պարբերականում լույս է տեսնում «Եզդիներ» հրաշալի աշխատությունը:
Ինչպես նշեցի Աբովյանը րի էր առնում նաև ազգային երգերը,հերոսների գովերգը ՝ ասքը,նա գրում էր հայերեն տառերով և թարգմանում էր գերմաներեն,Նրա գրած երգերը մինչև այսօր էլ երգում են:Հնում ինչ պատմական իրադարձություններ,որ տեղի են ունեցել ՝դրանց մասին երգեր են հյուսվել և հասել մինչև մեր օրերը:Այդ երգերը դարձել են պատմական աղբյուր,որից շատ բան ենք իմանում հնում կատարված պատմական իրադարձությունների մասին:Խ.Աբովյանը երգերը թարգմանում է գերմաներեն և ուղարկում Ֆ.Բոդենշտեդին,որն էլ 1865 թ. Բեռլինում տպագրում է «Հազար և մեկ օր Արևելքում» գրքում:Աբովյանը այդ երգերը թարգմանում է նաև հայերեն,սկզբում այդ գիրքը հայագետ Կարապետ Կոստանյանի արխիվում է պահվել,բայց այժմ այն գտնվում է Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում:
Առաջին տեղեկությունները եզդիների մասին հայ պատմագրության մեջ եղել են IV-րդ դարում,այստեղ եզդիները ներկայացվում են չար ոգու երկրպագողներ:Նրանք ապրում էին Բորբորիտոնիայում,ներկայիս Դիարբեքիրում,համարվում էին հեթանոսներ և աշտում էին արևին,ինչի համար էլ նրանց անվանում էին Արև որդիք(արևի զավակներ):

Թենգիզ Ուզոյան

ՀՀ Եզդիների ազգային կոմիտե

Տեսանյութ