Մի քանի ժամ ևս և կդիմավորենք 2014 թվականը: Հետաքրքիր է, թե ինչպես են Ամանորը դիմավորելու Հայաստանում ապրող եզդիները: Նոր տարվա և անցնող տարվա մասին մենք զրուցեցինք <<Եզդիների ազգային կոմիտե>> հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ ստորև.
Ինչպես եք դուք պատրաստվում դիմավորել Ամանորը.
-Նոր տարին պատրաստվում եմ անցկացնել ընտանեկան և ընկերական մթնոլորտում: Ինչպես գիտեք եզդիների նոր տարին նշվում է գարնանը,սակայն Հայաստանի եզդիները դարեր շարունակ ապրելով Հայաստանում ինտեցրվել են,այդ ինտեգրումը ուղեկցվել է նաև մշակութայիին էքսպանսիայով. հայկական ավանդութամշակութային տարրերը մտել են եզդիական մշակութային գունապնակ, իսկ եզդիական մշակութային տարրերը ՝ հայկական ավանդութային միջավայր: Առաջին դեպքի վառ օրինակ է Ամանորը ,որը պատրաստվում ենք նշել:
Այս տոնը մենք նշում ենք ինչպես հայերը:Սակայն Սուրբ Ծնունդ եզդիները չեն նշում, քանզի քրիստոնեաներ չենք: Ի դեպ մի քանի շաբաթ առաջ նշեցինք Սուլթան Եզիդի տոնը, որը կարելի է որոշակի վերապահումներով եզրակցել քրիստոնեական սուրբ ծննդի հետ: Փորձելով հիշել անցնող տարին կխնդրենք հակիրճ ներկայացնել այն հաջողությունները և կորուստները որ եղել են: -Ես իմ հաջողությունները ամիջականորեն կապում եմ այն համակարգերի հաջողությունների հետ,որոն ես պատկանում եմ:
Մեծ ցավ եմ ապրում,որ այս տարի եղավ արտագաղթի մեծ ալիք ,որի հետևանքով Հայաստանը լքեցին իմ հազարավոր ազգակիցներ և հայրենակիցներ:Իսկ Եզդիների ազգային կոմիտեի համար այս տարին գերազանց էր:Շատ ուրախ եմ,որ կազմակերպության փոխնախաագահ նշանակվելուն պես կարողացա աստիճանաբար վերականգնել կազմակերպության երբեմնի համբավը: Ինձ համար ուրախալի է այն փաստը,որ Հայաստանի եզդիական համայնք համերաշխության ակորդ է մտել,դրա վառ վկայությունն այն է,որ այս տարի մեր ծրագրերի մեծ մասը ակտարվել է «Սինջար» եզդիների ազգային միավորման հետ համատեղ:
Ինչ վերաբերվում է իմ անձնական հաջողություններին, 2014 թ իմ երազանքներին,ապա ասեմ,որ ես երազանքներ չունեմ,ես ունեմ նպատակներ ,որոնց հասնում եմ հասարկաության այն հատվածի հետ,ում հետ կապված եմ փոխադարձ հարգանքի համերաշխության և մեկ ընդհանուր նպատակի գաղափարներով: Ինչ պլաններ ունեք գալիք տարվա համար. -Չեմ սիրում պլանների մասին խոսել,երբ պլանի կեսը գոնե ի կատար չեմ ածել:
2013թ փետրվարին տեղի կունենա Հայաստանի Եզդիների լիագումար նիստ,որտեղ կորոշվեն մեր հետագա անելիքներն ու պլանները: Բայց որպես ընդհանուր բանալի ասեմ,որ բոլոր պլանները կապված են Հայաստանյան հասարակությունը բարելավելու,նպաստելու հասրակության մեջդրական գործոնների ամրապնդմանը: Նաև օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր հայ եղբայրների ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթելով մեզ 2014-ին համատեղ աշխատանք,որի շնորհիվ կդարձնենք Հայաստանն ավելո հզոր, ուժեղ և ժողովրդավար:
