Pages - Menu

Ռադիկալիզմը որպես ազգային փոքրամասնությունների էթնոմշակութային դեմքը պահպանելու ճանապարհ

Ազգային փոքրամասնությունների մշակույթի,լեզվի կրոնի պահպանման հարցը  բազմապիսի մեկնաբանությունների առիթ է հանդիսանում:
Մի կողմից էթնիկ  փոքրամասնությունների մշակույթի պահպանությունը ամրագրվում է միջազգային իրավական ակտերով , մյուս կողմից նրանց էթնոմշակութային դեմքի պահպանումն ու զարգացումը հիմնականում թողնվում է հենց համայնքների վրա:
Սա իրավաչափ է:Եթե ուզում ես երեխադ խոսի իր մայրենիով , կազմակերպիր կիրակնօրյա դպրոց :Մաս դարձիր հովանավորվող նախագծին ,երեխայիդ դարձրու համայնքի խնդրիներով մտահոգ քաղաքացի:
Իսկ պետությունների համար ազգային փոքրամասնությունների էթնիկ դեմքի պահպանությունը կարեւոր է «քիչը ամոթ է ,շատը ՝ վնասակար» սկզբունքով:
Իսկ բոլոր ազգային փոքրամասնությունները չեն , որ կամք են ցուցաբերում պահպանել իրենց ազգային դիմագիծը:Ավելի հեշտ է նմանվել մեծամասնությանը,քան թե տարբերվել ,սթրես տանել ու ասել , որ դու վարվում ես այսպես , որովհետեւ քո ազգային ավանդույթն այդպիսին է:Իսկ հետո բացատրել , թե որն է այդ ավանդույթը:
Յուրաքանչյուր փոքրամասնություն , ով քիչ թէ շատ պահպանել է ազգային դիմագիծը ,էթնիկ լիցքերը պահպանելու հարցում որդեգրել է ռադիկալ մոտեցում:
Եզդիները պահպանվել են Հայաստանում ,որովհետեւ չեն ամուսնացել հայերի հետ , սփյուռքում հայերը չեն ձուլվում ,որովհետեւ կան ՀՅԴ բյուրոներ , ովքեր համայնքում ,չնայած 100 տարի է անցել , ամեն օր հիշեցնում են թուրքի վայրագությունների  մասին:
Ռադիկալությունը պաշտպանիչ պատնեշ է , որն առաջացնում է «մենքի» ու «նրանքի» բաժանում ու թույլ չի տալիս , որ մենքի ճշմարտացիությունը կասկածի տակ դրվի:

Տեսանյութ