Եզդիների Ազգային Կոմիտե
Պատմության
մեջ չկա այնպիսի մի դրվագ, երբ գոյություն ունենա հայ-եզդիական որեւէ
հակամարտություն: Անկախ դրությունից՝ եզդիները միշտ հայերի կողքին են եղել
եւ կռվել են մինչեւ վերջին շունչը: Ասվածի ապացույցը գրեթե մեկ դար առաջ
հայ եւ եզդի ժողովուրդների միասնական պայքարն էր ընդդեմ միասնական բիրտ ու
արնախում թուրքի: Մայիսյան հերոսամարտերի ամենաթեժ պահին էր, երբ հայկական
բանակում ձեւավորվեց եզդիական 1500
հոգանոց հեծյալ գունդ՝ գլխավորությամբ զորավար Ջանգիր աղայի: Գնդի
պատրաստման գործում իր դերն ունեցավ Հայաստանի 1-ին Հանրապետության՝
ազգությամբ եզդի պատգամավոր Ուսուբ Բեկը: Նորաստեղծ գունդը կարողացավ
վճռորոշ դեր ունենալ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում: Հոգնած լինելով
բոլոր տեսակի բարոյական հաղթանակներից՝ հայ-եզդիական ռազմական դաշինքի
վերածված բարեկամությունը ունեցավ շոշափելի ու վճռորոշ հաղթանակ:Եզդիների ազգային կոմիտեն շնորհավորում է երկու ժողովուրդների միասնական տոն դարձած այս առիթը (մայիսի 28-ը) եւ հույս հայտնում միասնական ոգու շնորհիվ ապագայում տեսնել միայն հաղթանակներ: