
2007թ. օգոստոսի 14-ին Իրաքում չորս եզդիական գյուղ ոչնչացվեց, սպանվեց մոտ 1000 եզդի:
Եզդիների ոչնչացումը շարունակվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եզդիների ազգային կոմիտե ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը:
Հայաստանում ապրող եզդիները դիմում են Հայաստանի կառավարությանը՝ օգնության խնդրանքով:
Բանախոսը նշեց, որ Իրաքում եզդիները որևէ իրավունք չունեն, մինչդեռ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ նրանք կարողանում են պահպանել իրենց մշակութային դեմքը:
Եզդիներն խնդրում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջազգային ատյաններում բարձրաձայնի իրաքաբնակ եզդիների հարցը:
«Հայաստանում ապրող եզդիներն իրենց եղբայրների փրկության հույսը կապում են ՀՀ կառավարության հետ: Մենք պատրաստվում ենք նամակ ուղարկել արտաքին գործերի և սփյուռքի նախարարներին»,-ասաց Սաշա Սուլթանյանը:
Բանախոսը հավելեց, որ եթե կոտորածը չդադարի, ապա մեկ դար հետո Իրաքում եզդի չի լինի: Ըստ նրա՝ Իրաքը պետք է փոխի եզդիների հանդեպ վերաբերմունքը:
Սաշա Սուլթանյանի խոսքով՝ թեև միջազգային հարությունը անտարբեր չէ իրենց խնդրին՝ առանձին կազմակերպություններ ու անհատներ փորձում են օգնել, սակայն կոտորածի դեմ հստակ քայլեր չեն արվում:
Բանախոսը հույս հայտնեց, որ «ցեղասպանություն ապրած ժողովուրդը անտարբեր չի մնա այսօր տեղի ունեցող ցեղասպանությանը»:
14.08.2013, 12:25
Aysor.am