Pages - Menu

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները կարող են իրենց մշակութային դեմքը պահպանել


http://www.aysor.am/g_image.php?id=175762&tmb=2Հուսով ենք, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը չի կարող անտարբեր լինել այսօր տեղի ունեցող ցեղասպանությանը և վերաբերմունք չցուցաբերել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  Եզդիների ազգային կոմիտեի ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը: Նա նշեց, որ  2007թ. օգոստոսի 14-ին Իրաքում չորս եզդիական գյուղ է  ոչնչացվել, ինչի արդյունքում սպանվել է ավելի քան հազար եզդի: Եզդիների ոչնչացումը միչև այժմ շարունակվում է:

Սաշա Սուլթանյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները կարողանում են իրենց մշակութային դեմքը պահպանել: Եթե այս կոտորածը մեկ դար էլ շարունակվի, ապա եզդի ժողովուրդն Իրաքից իսպառ կվերանա։ Տարբեր երկրներում հայկական սփյուռքը կարող է օժանդակություն ցուցաբերել եզդիներին։ Եզդիների փրկության միակ երաշխիքը կլինի եզդիների համայնքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը և ինքնավարության ստեղծումը:

Նրա խոսքով՝ թեև միջազգային հանրությունն արձագանքում է, սակայն կոնկրետ քայլեր այդ կոտորածների դեմ չի ձեռնարկում։

Սաշա Սուլթանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ եզդի համայնքն այս առիթով Հայաստանի աջակցությունն է խնդրում և այսօր խնդրանք-նամակ կհանձնեն ՀՀ արտգործնախարարին և սփյուռքի նախարարին:

Տեսանյութ