Pages - Menu

Ջահանգիր աղայի արձանը` Երևանում

Այս անգամ Slaq.am-ը ներկայացնում է եզդի ժողովրդի հայտնի զավակ, հայ ժողովրդի մեծանուն բարեկամ Ջահանգիր աղայի կյանքն ու Երևանում տեղադրված իր արձանի մասին տեղեկատվություն:
Ջահանգիր աղան ծնվել է 1874թ.-ին Վանի գավառի Չիբուղլու գյուղում' Խատիֆ աղայի ընտանիքում: 1904թ.-ից հայ ազգի մեծագույն զորավար Անդրանիկ զորավարը Վանի Հազարան գյուղում ծանոթություն է հաստատում Ջահանգիր աղայի հետ: Հավանելով եզդի երիտասարդ խմբապետի գործելակերպը, որ աղան զենք ու զինամթերք էր հայթայթել ու կազմակերպել եզդի ու հայ ազգաբնակչության ինքնապաշտպանությունը` զորավար Անդրանիկը ձգտում է բարեկամական կապեր հաստատել Ջահանգիր աղայի հետ: Ջահանգիր աղան հանդիսանում էր Վանի եզդիաբնակ 12 գյուղերի ղեկավարը: Երիտթուրքերի կազմակերպած ու իրականացրած ցեղասպանության տարիներին Ջահանգիր աղան մեծ դերակատարում ունեցավ մի շարք շրջաններում եզդի ու հայ ժողովուրդներին թուրքական յաթաղանից փրկելու ու նրանց դեպի Արևելյան Հայաստան անվտանգ տեղափոխելու գործում: Թուրքերը, տեղեկանալով դրա մասին, սկսում են հետապնդումները Ջահանգիր աղայի ու նրա զինակիցների նկատմամբ: Վերջիններս ստիպված գաղթեցին Արևելյան Հայաստան` բնակություն հաստատելով Ապարանի Ջառջառիս գյուղում: Ջահանգիր աղան կարողացավ 1918թ. մայիսի 24-28-թթ. համախմբել եզդի ազգի ուժերը` մարտնչելով թուրքական բանակի դեմ մղված ճակատամարտերում: Հայ ժողովրդի կենաց-մահու պայքարում եզդիական ջոկատները և, հատկապես, Ջահանգիր աղայի 2000-անոց հեծյալ ջոկատը փայլեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատներում:
Ջահանգիր աղան ենթարկվում է 1937-1938թթ-ին սկսված ստալինյան բռնաճնշումներին ու աքսորվում է Սիբիր` բանտարկվելով Սարատովի բանտում, որտեղ էլ մեծ զորավարը կնքում է իր մահկանացուն:

Քանդակագործ՝ Արտիկ և Անդրանիկ Քոչարյաններ Տուֆ, 2004թ.: Արձանը տեղադրված է Նանսենի անվան այգո

Տեսանյութ