Pages - Menu

Եզդիների կրոնը:Ընդհանուր բնութաիր:

Եզդիական կրոնը համարվում է Մերձավոր Արեւելքի /Մեզապոտամիա/ ամենահին կրոններից մեկը:Նրա արմատները ձգվում են դեպի Միթրաիզմ:Վերջինս ձեւավորվել է մեր թվարկությունից 3000 տարի առաջ:
Եզդիականության փիլիսփայությունը գլխավորապես պարունակում է բնապաշտություն .մասնավորապես կրոնական մեծ լիցք ունի արեւը:Վերջինս  ունի միաստվածության հավատալիքի  բնորոշում եւ խորհրդանշում է աստված Եզի-ին/Խոդա/,ով կրում է ամենամեծ դերը եզդիականության մեջ:Այն հանդիսանում է բարու եւ չարի աղբյուր:Աստծո,սատանայի  մասին պատկերացումները եզդիական փիլիսոփայության մեջ տարբերվում են քրիստոնեության,իսլամի մեջ եղած եղած պատկերցումներից:Եզդիականության մեջ գոյություն չունի   չար աստծած ,չար հրեշտակ,այսինքն այն չունի դուալիստական բնույթ:Աստված,որը եզդիների մոտ անվանվում է Խուդա,իր գործունեությունը կատարում է յոթ այլ հրեշտակների օգնությամբ:Դրանցից մեկը Տաուսե Մալակը/Տատուս հրեշտակ/ կանգնած է Աստծո եւ մյուս 6 սուրբ հրեշտակների միջեւ:Նա կրում է տիեզերքի տիրակալի եւ  հրեշտակապետի պաշտոն:Ընստ մի շարք վարկածների եզդիականության միաստվածության բնույթը գալիս է Աբրահամ մարգարեից , ով լինելով Մերձավոր Արեւելքից, ավելի ուշ տեղափոխվել էր Իսրայել:հավանաբար սա է պատճառ հանդիսացել,որ ծայրահեղ իսլամիստները եզդիների ցայսօր  համարում են սատանայապաշտներ:Մերժելով դուալիզմը,եզդիները  կարծում են ,որ գույություն բնության մեջ գոյություն ունեցող չարը տեղ է գտել մարդու իր արտացոլումն է գտլ նաեւ մարդու հոգում եւ նրա կատարած գործողություններում:Չնայած մշտապես գոյություն ունեցող հալածանքներին/մասնավորապես մուսուլմանույուն դավանող  քրդերի կողմից/ եզդիները երբեք չեն ընդունել կրոնախփոխության կոչերը եւ պայքարել են իրենց կրոնական պատկանելիության եւ դրանում գոյություն ունեցող դոգմաների համար:Ի տարբերություն մյուս կրոնների եզիդիզմը դարձելի կրոն չէ.անձը չի կարող այլ կրոնից տեղափոխվել եզդիզմի,եզդի է համարվում նա ,ով ծնվել է եզդի ծնողներից:Եզդիակan փիլիսոփայությունում անձը համարվում է անհատ,նա կախված չէ որեւէ մեկից,ինքն էպատասխանատու իրա արածների եւ չարածների համար:Նրա  գործունեության համար Աստված տվել է տեսնելու,մտածելուկարողություն եւ որոշում կայացնելու ազատություն:Մարդը ազատ է իր որոշումների մեջ ,բայց իր բարոյական նկարագիրը պահպանելու համար պարտավոր է հետեւել Տաուսե Մալակի հաղորդած օրենքներին:Տաուսե Մալակը հանդես է գալիս սիրամարգի տեսքով:Վերջինս էլ խորհրդանշում է Արեւը:

Տեսանյութ