Pages - Menu

Պատառիկ եզդի ժողովրդի եւ նրա առաջնորդ ՝Շեխ Ադի-ի կյանքից


Թուրքական բանակը Ֆերիկ փաշայի գլխավորությամբ որոշում է հարձակվել է Սինջարի վրա, որպեսզի եզդիներին բռնությամբ մահմեդականացնի: Նա որոշել էր սկզբից հարձակվել Սինջարում գտնվող սրբավայրի վրա, ավերել և թալանել այն, իսկ չհնազանդվող եզդիներին` ոչնչացնել:
Շեխադայի տաճարի ծառայողներից մեկը պայծառատես  Շեիխ Բրիմն էր, որը շաբաթը մեկ անգամ տաճար էր գնում, որպեսզի իմանա եզդիների ապագան և նրանց ճակատագիրը:
Հերթական այցից հետո նա տեսնում է, թե ինչ վախճան է ունենալու Բարի բնակավայրը թուրքերի արշավանքից հետո: Իր կանխատեսումների մասին պայծառատեսը պատմում է տեղի եզդիների առաջնորդին/միր Շեխ Ադի-ին/: Միրը որոշում է ուղարկել Բրիմ պայծառատեսին Բաադր` օգնության համար:
Պայծառատես Բրիմը պարտավորվեց այս լուրը հասցնել Բաադր որքան հնարավոր է  արագ: Երեկոյան նա արծիվ դարձավ և Բաադր թռավ: Արդեն Բաադրում նա կրկին մարդկային կերպարանք ընդունեց և Բիշար աղայի տուն մտավ: Օդայում(հյուրերի համար նախատեսված սենյակ) բազում մարդիկ կային, որոնք ինչ որ բանի մասին էին զրուցում: Օդա մտած պայծառատես Բրիմին ողջունողները նրան անմիջապես ճանաչեցին, և, որպես հարգանքի նշան , ոտքի ելան: Երեկոյան արարողությունից հետո Բիշար աղան դիմեց պայծառատես Բրիմին այս խոսքերով.
-Պայծառատես Բրիմ, թող քո  գալուստը մեզ բոլորիս  ուրախություն բերի: Ասա՛, ի՞նչ լուրեր ես բերել մեզ սրբավայրից:
Պայծառատեսը տխրությամբ շունչ քաշեց և պատասխանեց.
-Օհ, քո հոր դժբախտ որդի, ես կանխատեսել եմ, որ Ֆերիկ փաշան հարձակվել է Շեխադիի սրբավայրի վրա և ավերել է այն: Սակայն դա միայն երազ էր: Մեր գերագույն առաջնորդը ինձ քեզ մոտ օգնության է ուղարկել, որ դու քո քաջ մարտիկներին ուղարկես թշնամու դեմ կռվի և փրկես սրբավայրը:
-Այս ի՞նչ ես խոսում, բախտագուշա՛կ:
-Ես քեզ ճշմարտությունն եմ ասում, որդիս:
-Թող լինի այդպես,- բացականչեց Բիշար աղան,- դու վերադարձի՛ր, իսկ ես երկու-երեք օր հետո կլինեմ ձեզ մոտ և մենք կկռվենք Ֆերիկ փաշայի դեմ: Եթե մի փոքր ուշանամ, չվախենաք, մարտնչեք մինչև ես հասնեմ: Այժմ ես քիչ զենք ունեմ, մի քանի օրից ձեռք կբերեմ և ձեզ օգնության կգամ:
-Լավ, ես այդպես էլ կփոխանցեմ կառավարչին:
Բիշար աղան հրամայեց պայծառատեսի` ճանապարհի համար երեք ափսե հալվա պատրաստել:
Պայծառատեսը բոլորին հաջողություն մաղթեց և հեռացավ: Տնից դուրս գալուց հետո պայծառատեսը միանգամից անհետացավ. նա կրկին արծիվ դարձավ և թռավ: Երեկոյան նա սրբավայր հասավ, ընդունեց մարդկային կերպարանք. հայտնվեց միրին և նրա առջև երեք ափսե հալվա դրեց:Միր Շեխ Ադին ձեռք տվեց հալվային և տեսավ, որ այն դեռ տաք է:
-Ապրե՛ս,- գովեց պայծառատեսին միրը,- դու շատ արագ իմ հանձնարարությունը կատարեցիր, նույնիսկ հալվան է դեռ տաք:
-Առաջնո՛րդ իմ, Բիշար աղան խնդրում էր փոխանցել, որ մի քանի օրից ինքը յուր բանակի հետ այստեղ կլինի:
Մի քանի օր չանցած Ֆերիկ փաշան հարձակվեց սրբավայրի վրա: Թուրքերը կրակ բացեցին թնդանոթներից, սակայն արկերը, գնդակի նման ետ էին թռչում սրբավայրի պատերից և թռչում էին հակառակ ուղղությամբ` խոցելով թուրքերին:
Գրեթե ողջ թուրքական բանակը այդ ժամանակ ընկավ սրբավայրի պատերի մոտ. նրա մալակները (հրեշտակները) պահպանում էին այն ավերումից և թալանվելուց: Հենց այդ ժամանակ Բիշիր աղայի բանակը մոտեցավ, սակայն նրա օգնությունը արդեն պետք չէր: Եզդիները ցնծում էին...
Մհեր Մարգարյան
Սաշա Արեւորդի

Գրականություն՝
Ամին Ավդալ Ժողովրդական զրույցներ:

Տեսանյութ