Ըստ եզդիների ,իրենք պատմության մեջ 72 անգամ ենթարկվել են կոտորածների:RoJ պարբերականի 1998թվականի համարում ,խոսելով եզդիների մասին,հեղինակը նշում է վերջիններիս կոտորածի 69 դեպք,որոնք բազմաթիվ անգամ գիտական շրջանակներում բնութագրվել էն ցեղասպանություն /genocide/ եզրույթով: Միլիոնավոր եզդիներ սպանվել,որդեգրվել,կրոնափոխ են արվել հարձակումների շրջանում::Քաղաքական իրավիճակի պատճառով ոչ միապետության,ոչ էլ 1958թվականից Իրաքի հանրապետության օրոք եզդիների կարողացան հանգիստ եւ առանց հալածանքների բնակություն հաստատել աայստեղ:Հիմնական պատճառը ,որը առիթ է հանդըսանում նրանց ոչնչացման համար հենց նրանց կրոնն ու ինքնությունն է:
Աստված,ով եզդիների մոտ անվանվում է Խոդե,իր գործունեությունը կատարում է յոթ այլ հրեշտակների օգնությամբ:Դրանցից մեկը ՝ Տաուսե Մալակը/Տատուս հրեշտակ/ ,կանգնած է Աստծո եւ մյուս 6 հրեշտակների[1] միջև:Տավուս հրեշտակի կերպարն
է հենց,որ դարձել է թյուրընկալման հենակետ
,եւ հենց դրա վրա է հիմնված ռադիկալ իսլամիստների
այն ոչ ճշմարտացի վարկածը,ըստ որի եզդիները
սատանայապաշտ են,և Տաուսե Մալակը հենց ինքը սատանան է:Որպես առանցք ,նրանք ,ստուգաբանելով Տաուսե Մալակ անվանումը, թարգմանում են այն որպես
չար հրեշտակ ,Մինչդեռ Տավուսի բառը ինքնին ունի հետեւյալ ստուգաբանությունըՄյուս հանգամանքը,որ առաջացնում է թյուրընկալում ,Տավուսե Մալակի անուններից մեկի ՝ Ազազել անվանումն է,որը, ըստ հիպոթեզների, սատանայի անվանումներից է :Մինչդեռ Ազազելը-ի արմատը հենց ազիզ ezîz,/պարսկերենում ՝عزیز[2] /թանկագին բառն է:
Հաջորդ թյուրընկալման առիթը Տաուսե Մալակի դրախտում Աստծո ՝մարդուն երկրպագելու հրամանին չենթարկվելն է,որը մուսուլմանները համարում են անհնազանդություն Աստծո հանդեպ:Պետք է նշել,որ Տաուսե Մալակը չխոնարհվեց մարդու առաջ,որովհետև մինչև մարդու ստեղծումը Աստված բոլոր հրեշտակներին պատվիրել է խոնարհվել միայն իր առջև:
Տավուսե Մալակը եզդիդիզմում հաճախ հանդես է գալիս սիրամարգի պատկերի տեսքով:Այս հանգամանքը հաճախ դառնում է թյուրընկալումների առիթ:Պնդումը,որը սիրամարգը չարի ուժի խորհրդանիշն է ,պարզամիտ սխալ է և չի համապատասխանում իրականությանը:Սիրամարգի կերպարը հանդիպում են նաև այլ կրոններում և հավատալիքներում : :Հին Եգիպտոսում սիրամարգը Հելոպոլիս քաղաքի սիմվոլն էր ,որտեղ և գտնվում էր արևի տաճարը:Հնդկական առասպելաբանության մեջ սիրամարգի բացված պոչը ,նմանեցվում աստղային երկնքի ,հինդուիզմի պարտադիր ատրիբուտներից է :Այն խորհրդանշում է հնդկական պոեզիայի երաժշտության իմաստության աստվածուհի Սարավաստին:Իսլամում, սիրամարգը/ պոչը /մերթ խորհրդանշում է անձնավորված տիեզերք,մերթ հանդիսանում է լիալուսնի եւ արևի խորհրդանիշը: Վաղ քրիստոնեական հավատալիքում նույնպես սիրամարգը սրբագույն խորհրդանիշ էր ,և նրա բացված պոչը նմանեցնում էին լուսապսակի եւ արևի, վերջինս էլ համարվում էր անմահության, գեղեցկության եւ հավերժ ապրող հոգու խորհրդանիշ:Բեթխեհեմի այն շինության պատին,որտեղ ծնվել էր Քրիստոսը նույնպես պատկերված է եղել սիրամարգ:[3]
Մուսուլմանների ապրելակերպը կանոնանակարգող կոթող հանդիսացող Շարիաթում այլադավանի եւ անհավատի/գյավուր/ սահմազատող գիծը հստակ գծված չէ, ինչն էլ թույլ է տալիս մուսուլմաններին եզդիներին համարել սատանայապաշտներ կամ անհավատներ:Ըստ շարիաթի անհավատ է համարվում Աստծուն ՝ Ալլահին չպաշտող,Մուհամեդին եւ իսլամական ծեսերն ու արարողությունները մերժող մարդը ,կամ մարդկանց խումբը:[4]Թերևս պետականության գոյությունն էլ է առիթ դարձել շարիաթում որոշակի կանոնակարգում մտցնել քրիստոնյանների եւ հուդայականների հարցում:Ըստ Շարիաթի քրիստոնյաները եւ հուդայականները այլադավան են,ոչ թե անհավատ ,քանի,որ միաստված են և ունեն կրոնը ներառող գրվածքներ/Սուրբ Գիրք/: Միչդեռ եզդիներնը նույնպես ունեն կրոնական գրային կոթող հանդիսացող Սուրբ գրքեր:Դեռեւս 1853 թվականին Լեյարդը իր <<Discoveries Ninveh and Babilon>> աշխատության մեջ հիշատակում երկու Սուրբ գրքերի ՝ Քթեբա Ջալվա-ի եւ Մասավա Ռաշի գոյությունը:Ըստ որոշ տեղեկությունների գոյություն են ունեցել նաեւ այլ Սուրբ գրքեր ,որոնք այրվել ,ոչնչացվել են հարձակումների ժամանակ:
Ըստ Շարիաթի անհավատները/կամ գյավուները/պետք է պատժվեն սրբազան պատերազմով ՝ ջիհադով:
Հենց այս թյուրընկալումների համակարգված շղթան է,որ պատուհաս է դարձել Իրաքի եզդիների համար,ովքեր Իրաքում լինելով ազգային/կրոնական փոքրամասնություն անընդմեջ ենթարկվում կոտորածների եւ զանգվածային սպանդների:Իրաքի սահմանադարությունը,հիմնված լինելով հենց Շարիաթի վրա ,ավելի է սահմանափակում եզդիների իրավունքները ՝ բացառելով գոյատեւելու բոլոր պայմանները իրենց իսկ պատմական բնօրրանում:
Երկու ծայրեղական գաղափարախոսությունների շուրջ առաջացած խմբավորումները Իրաքի փոքրամասնությունների համար դարձել էին պատուհաս:
Առաջինը ռադիկալ իսլամիստներն էին,երկրորդը ծահյրահեղական իսլամիստները:Վերջինները ծրագրերի իրականացման հիմնական ճանապարհ էր ընտրել թալանը եւ զանգվածային սպանդը:
Արմատական իսլամիստները Իրաքում կտրուկ աճեցին վերջին 15 տարիներին:Նրանց արմատները հասնում են Եգիպտոսի Մուսուլման եղբայրներ և Սաուդյան Արաբիայի Վահաբիական խմբավորումներ:Ծայրահեղական իսլամիստները 1960-ականներին արդեն իշխող էին Իրաքում,և եզդիները՝ որպես փոքրամասնություն, զոհ էին գնում խտրական քաղաքականության,որովհետև մուսուլման մուսուլման չէին,եւ համարվում էին ոչ թե այլադավաններ , որոնց նկատմամբ հալածանքները քիչ թե շատ մեղմ էին,այլ անհավատներ,աստվածամերժներ: Այս հալածանքները արտահաայտվում են երկու ձեւով: 1.Եզդիները Իրաքում չեն ընդունվում որպես Էթնիկ խումբ :Նրանք պատժվում էին սպանությամբ[5] , ըստ Շարիաթի օրենքի:
2.Նրանք փորձում էին փոխել եզդիների էթնիկ և կրոնական պատկանելիությունը :Այս նպատակի հիմար նրանք եզդիներին պարտադրում էին իրենց կրոնական ծեսերն ու արարողությունները:
Ամենամեծ հալածանքը եզդիների նկատմամբ կատարվեց Սադամ Հուսեինի վարչակարգի օրոք:1969 թվականին եզդիաբնակ բոլոր գյուղերը ենթարկվեցին հիմնատահատակ ավերման:Քրդական վերածնունդի ավարտից հետո /1975/ ավերվեցին բոլոր եզդիանական գյուղերը՝ եզդի մնացած բնակչությանը հավաքելով 12 գյուղերում:Ավերվեցին Բերավա ,Զորանա ,Գերի,Մաջնունիա,Ճամե Ջիֆրա,Խդրե Մանդո ,եւ եզդիական այլ 232 գյուղեր:Ավերվեցին նաև եզդիական գյուղերի մեկ քառորդը ,այդ թվում Սինջարի կենտրոն Ջեբալը:Իրաքյան վարչակարգը Մոսուլից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շեխան քաղաքի բարեբեր վայրերը բնակեցրեց արաբներով ՝ եզդիներին տարհանելով այդտեղից: 1978 թվականին Իրաքի հեղափոխական խորհրդի նախագահը ստորագրեց «Համար 358»անունը կրող հրամագիրը,համաձայն որի Շեխանում գտնվող եզդիական տարածքները պիտի տրվեն արաբական ցեղերին:Հարավային Շեխանում գտնվող 9 գյուղերից տարհանվեց ամբողջ եզդի բնակչությունը ՝ ստիպելով վերաբնակվել Մահաթ կոչվող վայրում:Եզդիների համար ոչ այնքան խոչընդոտ էր տարածքի ոչ բարեբեր լինելը,ինչքան այդ տարածքներում արաբ բնակչության գոյությունը,որը ենթադրում էր ազգային ,կրոնական պատկանելիությամբ պատճառաբանված զանգվածային կոտորածներ:
Վերջին ամենաուժգինը հարվածը դեպի եզդիական համայնքը եղել է 2007 թվականին:
1.2007թվականին ապրիլի 22ին Մոսուլ քաղաքում 24 եզդիների գնդակահարությունը ,որը ուներ մեկ կրոնական դրդապատճառ:Այն կատարվել էր ոստիկանների անմիջական թողտվությամբ մի քանի զինված ահաբեկիչների կողմից:Ոստիկանները նախապես զննել էին այն վայրերը ,որտեղ պետք է տեղի ունենար սպանդը:Սպանվածներից ամենաերիտասարդը 10 տարեկան երեխա էր,10-ը մի ընտանիքից էին:Այս դեպքից 2 օր հետո Մոսուլում սպանվեցին 2 եզդի ևս՝ իրենց էթնիկ պատկանելիության համար:
2.2007թվականի ապրիլի 23-ին հակաեզդիական շարժման ակտիվիտները կենտրոնացան Մոսուլի համալսարանում:Տեղի 820 եզդի ուսանողները մի մասը սպանվեց,մի մասն էլ ստիպված եղավ թողնել ուսումը եւ տեղափոխվել փոքրիշատե ապահով վայրեր:
3.2007 թվականի ապրիլի 24-ին բողոքի ալիքը մեծ թափ առավ:Դուհոկի , Սուլեմանյայի եզդիները ստիպված էին թողնել իրենց աշխատանքները և մնալ գործազուրկ:Եզդի ուսանողների խումբը 2 շաբաթ անց նորից հարձակման ենթարկվեց Էրբիլում:
4.Ամենամեծ հարվածը եզդիներին 2007թվականին օգոստոսի 8ին էր:Հիմնահատակ Ավերվեց շուրջ 400 տուն: Հարձակումները առավել ուժգին էին Թել Եզիր ,Սիփա ,Շեյխ Խդր գյուղերում:Զոհ դարձավ 400 եզդի:Վիրավորվեցին 800-ը:
Ամփոփելով պետք է նշել,որ միայն կրոնական պատկանելիության համար ցայսօր Իրաքում սպանվել է ավելին քան 23 միլիոն եզդի:Այսօր էլ շարունակվում են ցեղասպանություն եզրույթի պայմաններին համապատասխանող գործողությունները ՝որպես հիմք ունենալով Շարիաթի նորմերի վրա հիմնված ,Իրաքյան սահմանադրության մեջ ամրագրված իսլամիստական կետերը:

[1] Եզիդիզմում հրեշտակների մեծ թվաքանակով պայմանավորված,այն
անվանում են նաև «Հրեշտակների կրոն»/ dinê meleka/
[4] Керимов Г.
М. - Шариат: Закон жизни мусульман. Ответы Шариата на проблемы современности. Москва
2009 էջ 77
[5] Սպանությունը տեղի էր ունենում Շարիաթով ամրագրված
Ջիհադի շրջանակներում:
Եզդիների Ազգային կոմիտեի փոխնախագահ ՝ Սաշիկ Սուլթանյան
Եզդիների Ազգային կոմիտեի փոխնախագահ ՝ Սաշիկ Սուլթանյան