Pages - Menu

Եզդի Ռոման Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր






Ինչպես տեղեկացնում է  allsport.am-ը ,Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սպենսեր Մանգոյին՝ 5:4 և արժանացավ երրորդ մրցանակին:
Նշենք, որ նախքան այս գոտեմարտը Ռոմանը 1/16-րդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության էր հասել Եվրոպայի գործող չեմպիոն, Բելառուսը ներկայացնող Էլբեկ Տաժիևի նկատմամբ, 1/8-րդ եզրափակիչ փուլում հարաբերությունները պարզել է ադրբեջանցի, բայց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Վյուգար Ռահիմովի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ' 7-0:
Քառորդ եզրափակչում առավելության է հասել ղազախ Նուրսուլթան Կալմուրզաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտվել է Հարավային Կորեան ներկայացնող Չոյ Գյոջինին:
 Եզդիների ազգային կոմիտեն շնորհավորում է Ռոմանին,Հայաստանին  բոլոր քաղաքացիներին, Ռոմանի ազգակից եզդիներին , այս հաղթանակի կապակցությամբ:Ազգի անունը բարձր պահող զավակը արժանի  է լավագույնին:


Մեջբերումներ անելիս հղումը Եզդիների ազգային կոմիտեին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց  Եզդիների ազգային կոմիտեի  հղման արգելվում է: Այլ կայքերը ԵԱԿ-Ի հոդվածներն արտատպելիս պարտավոր են ակտիվ հղում (hyperlink) օգտագործել:

Տեսանյութ