Pages - Menu

Հայաստանի եզդիները հուսով են, որ կառավարությունը իրենց կաջակցի միջազգային կառույցներում (ֆոտո)


Հայաստանի եզդիները հուսով են, որ կառավարությունը իրենց կաջակցի միջազգային կառույցներում (ֆոտո)Օգոստոս 14, 2013 | 12:04
Իրաքյան Քրդստանի կառավարությունը ջանում է տիրանալ այնպիսի շրջանների, որոնք բնակեցված են եզդիներով եւ հարուստ են նավթով: Այս մասին օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը:
Նրա խոսքով՝ 2-3 դարերի ընթացքում սպանվել է 23 մլն եզդի: Նա նշել է, որ ամենամեծ վնասները եզդիները կրել են 2007թ օգոստոսի 14-ին, երբ ազգությամբ արաբ եւ քուրդ գրոհայինները հարձակվել էին Իրաքյան Քրդստանի եզդիների գյուղերի վրա: Դրանում նա մեղադրել է Իրաքյան Քրդստանի իշխանություններին՝ նշռլով, որ Իրաքում եզդիները իրավունքներ չունեն եւ րանցված չեն որպես ազգային փոքրամասնություն:
«Որոշել ենք դիմել Հայաստանի կառավարությանը, քանի որ սա միակ երկիրն է, որտեղ պահպանվում է մեր ազգային ու մշակութային դիմագիծը: Մենք ակնկալում ենք, որ ԱԳ եւ սփյուռքի նախարարներն իրեց լծակների միջոցով միջազգային կառույցներում բարձրացնեն նաեւ եզդիների խնդիրները»,-ասել է Սուլթանյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ Իրաքում ներկայումս մnացել է 500 հազար եզդի:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am

Տեսանյութ