Pages - Menu

ԵԱԿ-ի նամակով դիմել է dasaran.am կայքին:


Ձեր կայքում ,հետեվյալ հղման տակ / http://www.dasaran.am/apps/wiki/view/id/1647 / տեղադրված ,«Եզդիականություն » անունը կրող հոդվածը պարունակում է ինֆորմացիոն տարրեր,որոնք ոչ մի հիմնավորում չունեն եւ ունեն վիրավորական բնույթ: Մասնավորապես երկրորդ պարբերության այս նախադասությունը ոչ այլ ինչ է քան հիմնազուրկ պրովոկացիոն վիրավորանք :Մեջբերում եմ «Այս աստվածության մասին խոսելիս ընդունված է նրան կոչել չարիքի արտահայտություն, սատանայի մարմնավորում և այլն:»
Երբեք էլ ընդունված չէ  Տաուսե Մալաքին անվանել չարիքի արտահայտություն:Այս փաստը արձանագրված է գիտական բազմաթիվ երկերում:Ուղակի հաճախ,ծայրահեղական իսլամիստների մոլլաները,ովքեր ունեին արմատական դիրքորոշում այլ կրոններ կրողների շրջանում ,այս միֆը  ստեղծել են մուսուլմանների ձեռքով զանգվածային սպանդներ կազմակերպելու նպատակով:
Հաշվի առնելով վերոնշյալը,Եզդիների ազգային կոմիտեն պահանջում է Տաուսե Մալաքին վերաբերվող հատվածը շարադրել այսպես.«Տաուսե Մալակի կերպարը եզիդիզմի առանցքային տարրերից է:Տաուսե Մալակը,լինելով եզիդիզմի աստվածային եռյակի գլխավոր անդամը,հանդիսանում է եզդիների հովանավորը:Տաուս բառը թարգմանաբար նշանակում է Աստծո արտացոլում:Հաճախ Տաուսե Մալակի կերպարը ծայրահեղական իսլամիստների շրջանում անվանվել է դիվական:Չնայած այդ տեսակետը,ոչ մի կերպ իրականությանը չի համապատասխանում,այնուամենայնիվ,դրա ապտճառով ցայսօր եզդիների պատմական հայրենիք հանդիսացող Հյուսիսային Իրաքում սպանվել է 23մլն եզդի:Տաուսե Մալակի կերպարի նախատիպը հանդիպում է նաեւ այլ հավատալիքներում»
Վստահ ենք,որ տեղի ունեցածը պարզապես սխալ է,եւ աշակերտներին եզդիների մասին թյուր տեղեկություն տալու որեւէ մտադրություն չունի:Նախապես շնորհակալ ենք ընդառաջելու համար:

Տեսանյութ